գլխավոր Միջազգային Էրդողանն ու Ալիևը կհանդիպեն Ստամբուլում

Էրդողանն ու Ալիևը կհանդիպեն Ստամբուլում

Նոյեմբերի 12-ին Ստամբուլում նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը. այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։

Հոկտեմբերի 26-ին, նախատեսված է Էրդողանի այցն Ադրբեջանի կողմից վերահսկվող Վարանդա (Ֆիզուլի) շրջան՝ մասնակցելու օդանավակայանի բացմանը։