գլխավոր Աշխարհ Անհավասարակշիռ և անմխիթար վիճակում. Ալեք Բոլդուինը հանդիպել է իր կրակոցից մահացած օպերատորի...

Անհավասարակշիռ և անմխիթար վիճակում. Ալեք Բոլդուինը հանդիպել է իր կրակոցից մահացած օպերատորի ամուսնու և որդու հետ, այնուհետև չեղարկել բոլոր նախագծերը (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը հանդիպել է իր կրակոցից մահացած  կինոօպերատորի ամուսնու և 9-ամյա որդու հետ: Ինչպես գրում է Daily Mail-ը, նրան լուսանկարել են օպերատոր Գալինա Հաթչինսի ամուսնու հետ գրկախառնվելիս:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բոլուինը «ժամեր շարունակ անհավասարակշիռ և անմխիթար վիճակում է եղել» նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո: Դերասանը կատարվածից հետո որոշել է չեղարկել բոլոր մյուս նախագծերը:

63-ամյա Բոլդուինը ցանկանում է «որոշ ժամանակ հատկացնել ինքն իր վրա կենտրոնանալու համար»:  «Ահա թե ինչպես է նա հաղթահարում դժվարությունները: Երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում, նա կարճ ժամանակով անհետանում է հանրության տեսադաշտից»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:

 Հիշեցնենք, որ ֆիլմի նկարահարնման ժամանակ դժբախտ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ Բոլդուինը կրակել է իր ձեռքի ատրճանակից, որում մարտական փամփուշտ է եղել: Կրակոցի հետևանքով մահացել է օպերատոր Հաթչինսը և վիրավորում ստացել ֆիլմի ռեժիսորը: