գլխավոր Սպորտ Հարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. Marca

Հարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. Marca

Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում՝ որոշելու «Ոսկե գնդակի» համար պայքարի ֆավորիտին։

Քվեարկության առաջատար է դարձել արգենտինացի Լիոնել Մեսսին, ում օգտին քվեարկել է հարցվածների 34 տոկոսը։

Երկրորդ տեղում Ֆրանսիայի ներկայացուցիչ Կարիմ Բենզեման է՝ 26%։ Լավագույն եռյակը եզրափակել է լեհ Ռոբերտ Լևանդովսկին՝ 11%։

Մեսսին «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կազմում 2021 թվականին 48 խաղում դարձել է 40 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: