գլխավոր Աշխարհ 155-կիլոգրամանոց մոդելը լողազգեստով լուսանկար է հրապարակել

155-կիլոգրամանոց մոդելը լողազգեստով լուսանկար է հրապարակել

Ամերիկյան պլյուս-սայզ մոդելը՝ Թես Հոլիդեյը, որի քաշը 155 կգ է, նկարահանվել է բաց կերպարով։ Լուսանկարներով նա կիսվել է Instagram-ի իր էջում։

36-ամյա մանեկենուհին մի շարք լուսանկարներ եւ տեսահոլովակներ է տեղադրել, որոնցում նա սեւ գույնի լողազգեստով կեցվածք է ընդունում: Հրապարակված կադրերում հանրաճանաչը կանգնած է մեջքով՝ դեմքով դեպի լուսանկարիչը տարբեր դիրքերով շրջվելով՝ ցուցադրելով կազմվածքը: Նրան պատկերել են լողավազանում։ Նկարների մեկնաբանության մեջ նա գրել է, որ գտնվում է Լոնդոնում։

«Ես նման լուսանկարներ եմ հրապարակում, որպեսզի թույլ չտամ, որ հասարակությունն ուշադրություն չդարձնի գեր մարդկանց վրա։ Գեր մարդիկ մեր շուրջն են, և մենք ապրում ենք նույնքան գեղեցիկ ու բարդ կյանքով, որքան մյուսները», – ասել է Հոլիդեյը։ – Դադարեք ամաչել, դուք կարող եք ապրել ցանկացած կյանքով, որով կցանկանաք, անկախ նրանից, թե ինչ տեսք ունի ձեր մարմինը»:

Կնոջ հրապարակումը ստացել է 117 հազար հավանում և հիացրել նրա բաժանորդներին։ «Ցնցող տեսք ունես», «Շնորհակալություն քեզ նման ճշմարիտ լուսանկարների համար», «Պարզապես՝ լավագույնը», «Ցանկանում եմ նույն ինքնագնահատականն ունենալ», «Պաշտում եմ քեզ», «Աշխարհի ամենագեղեցիկ մոդելը», – մեկնաբանություններում նշել են երկրպագուները: