գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին և ցավակցություն հայտնել վերջինիս մահվան...

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին և ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին:

Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Հիշեցնենք, որ պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնել էին ընտանիքի անդամները 2021 թվականի հոկտեմբերի 16-ին: