գլխավոր Միջազգային Պուտին-Բենեթ հանդիպումը տևել է 5 ժամ

Պուտին-Բենեթ հանդիպումը տևել է 5 ժամ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տևել է 5 ժամ, այն եղել է ջերմ ու դրական, քննարկվել են երկու երկրների հարաբերությունների էական հարցեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ Պուտինը, բացելով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումը, ընդգծել է, որ երկրները զարգացրել են յուրահատուկ հարաբերություններ:

«Կարելի է ասել, որ Ձեր այցը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակի հետ։ Այս ընթացքում Ռուսաստանի և Իսրայելի միջև նույնիսկ յուրահատուկ հարաբերություններ են ձևավորվել»,- ասել է նախագահը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանի Դաշնության նախագահը և Իսրայելի վարչապետը հանդիպմանը նախատեսում են քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։