գլխավոր Իրադարձային Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր կնոջ հետ հոկտեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել՝ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Գեորգի Ռոմանովը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 Շնորհակալություն հայտնելով Գեորգի Ռոմանովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հոշոտված Հայաստան հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին: