գլխավոր COVID-19 Նորվեգիան «Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ է նվիրում Հայաստանին․ Անահիտ...

Նորվեգիան «Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ է նվիրում Հայաստանին․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր:

Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։

Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը»: