գլխավոր Իրադարձային Ադրբեջանը հայտարարել է, թե պատերազմի առաջին օրը Ադրբեջանը ոչնչացրել է ՀՀ ՀՕՊ...

Ադրբեջանը հայտարարել է, թե պատերազմի առաջին օրը Ադրբեջանը ոչնչացրել է ՀՀ ՀՕՊ համակարգերի 60 տոկոսը

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական ինքնաթիռներ գնել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը, գրում է minval.az-ը:

«Օդային ուժերը նախատեսում են նոր ինքնաթիռների ձեռքբերում, այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Փորձագետներն ուսումնասիրել են մեզ առաջարկվող ինքնաթիռների հնարավորությունները։ Միգուցե մոտ ապագայում հանրությանը ներկայացվի, որ ինքնաթիռ է ձեռք բերվելու»։

Փոխնախարարը անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ օդային ուժերի առջև դրված առաջադրանքին։ Ըստ Թահիրովի, պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմա-օդային ուժերին հանձնարարվել է համակարգել և ոչնչացնել Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը և ապահովել Ադրբեջանի գերազանցությունը օդում:

Ռազմաօդային ուժերի հրամանատարի խոսքով, առաջին օրը ոչնչացվել է ՀՀ ՀՕՊ համակարգերի 60 տոկոսը։

«Օգտագործելով զինանոցում առկա օդային միջոցները (ինքնաթիռներ, ուղղաթիռներ), ինչպես նաև Պետական սահմանապահ ծառայության (Harop, Sky Striker) հարվածային անօդաչու սարքերը ՝ մենք ջախջախիչ հարվածներ ենք հասցրել հայկական դիրքերին, ինչի արդյունքում մարտական հնարավորությունները և դիմադրությունը թուլացել են: Այսպիսով, մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծել հատուկ նշանակության մեր ստորաբաժանումների և ցամաքային զորքերի առաջխաղացման համար», – ասել է Թահիրովը։