գլխավոր Աշխարհ Հրապարակվել են նկարահանման հրապարակում Ալեք Բոլդուինի կողմից օպերատորին անզգուշաբար սպանելուց հետո արված...

Հրապարակվել են նկարահանման հրապարակում Ալեք Բոլդուինի կողմից օպերատորին անզգուշաբար սպանելուց հետո արված առաջին կադրերը


ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է  առաջին կադրերը, որոնք արվել են նկարահանման հրապարակում հոլիվուդյան աստղ Ալեք Բոլդուինի կողմից ատրճանակով պատահաբար կինոօպերատորին սպանելուց անմիջապես հետո:

Կադրերում դերասանն արտասվում է, խոսում հեռախոսով:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 68-ամյա Բոլդուինը նկարահանվելիս է եղել տեսարաններից մեկում:

Սանտա Ֆե քաղաքի Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ ատրճանակը կրակել է տեսարանի կեսին: Դա կա՛մ նկարահանում էր, կա՛մ փորձ:

Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները կդադարեցվեն «անորոշ ժամանակով», քանի որ «ամբողջ դերասանական կազմը և անձնակազմը միանգամայն են կոտրված են այսօրվա ողբերգությունից»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զոհը Գալինա Հաթչինսն է, որը ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում նկարահանումների ժամանակ: Դերասանը կրակել է ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով:

Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է ողնաշարի հատվածում, իսկ 42-ամյա Հաթչինսը ծանր վիրավորվել է և օդանավով տեղափոխվել Ալբուկերկի հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։