գլխավոր Աշխարհ 7,7 մլն դոլար. Փարիզում տրիցերատոպսի բացառիկ կմախք է վաճառվել (լուսանկարներ)

7,7 մլն դոլար. Փարիզում տրիցերատոպսի բացառիկ կմախք է վաճառվել (լուսանկարներ)

Փարիզում կազմակերպված աճուրդում վաճառվել է տրիցերատոպս դինոզավրի՝ աշխարհում ամենամեծ կմախքը, որի համար վճարվել է 7,7 մլն դոլար, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Մեծ Ջոն կոչվող կմախքն ունի, ենթադրաբար, 66 մլն տարվա պատմություն: Այն հայտնաբերվել է 2014-ին՝ Հարավային Դակոտայում:

Հատկանշական է, որ Drouot աճուրդի տունն ի սկզբանե կանխատեսել էր կմախքը վաճառել 1,8 մլն դոլարով, սական վերջնական արդյունքը գերազանցել է սպասումները:

Կմախքն ունի 7,15 մ երկարություն,  2,7 մ բարձրություն: