գլխավոր Իրադարձային Երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար. Արցախի նախագահի խոսքը ուսուցիչներին

Երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար. Արցախի նախագահի խոսքը ուսուցիչներին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Ուսուցիչների տոնը՝ շնորհակալություն հայտնելով նրանց իրենց կատարած գործի համար։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Թանկագի՛ն ուսուցիչներ,

Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:

Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:

Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»,- գրել է ԱՀ նախագահը: