գլխավոր Իրադարձային ՌԴ-ում վառոդի արտադրության արտադրամասում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

ՌԴ-ում վառոդի արտադրության արտադրամասում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

ՌԴ Ռյազանի մարզում վառոդի արտադրամասում բռնկված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հաստատել է մահացածների մասին տեղեկատվությունը:

«Նախնական տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ին, միջադեպի հետևանքով զոհվել է 16 մարդ»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռյազանի մարզի «Էլաստիկ» գործարանի տարածքում վառոդի արտադրության արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել: