գլխավոր Միջազգային Ռուս-իսրայելական հարաբերությունները «յուրահատուկ» են. Սոչիում հանդիպել են Պուտինը և Բենեթը

Ռուս-իսրայելական հարաբերությունները «յուրահատուկ» են. Սոչիում հանդիպել են Պուտինը և Բենեթը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումը, ընդգծել է, որ երկրները զարգացրել են յուրահատուկ հարաբերություններ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարելի է ասել, որ Ձեր այցը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակի հետ։ Այս ընթացքում Ռուսաստանի և Իսրայելի միջև նույնիսկ յուրահատուկ հարաբերություններ են ձևավորվել»,- ասել է նախագահը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանի Դաշնության նախագահը և Իսրայելի վարչապետը հանդիպմանը նախատեսում են քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։