գլխավոր Միջազգային Իրանի քաղաքականությունն է կանխել թշնամական դավադրությունները, որոնք միտված են խաթարել հարևանների միջև...

Իրանի քաղաքականությունն է կանխել թշնամական դավադրությունները, որոնք միտված են խաթարել հարևանների միջև հարաբերությունները. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի կայացած հեռախոսազրույցում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային: Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, 

Հեռախոսազրույցի ընթացքում Ամիրաբդոլլահիանը վերահաստատել է Իրանի քաղաքականությունը՝ աջակցել հարևան երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կանխել թշնամական դավադրությունները, որոնք միտված են խաթարել հարևանների միջև հարաբերությունները: