գլխավոր COVID-19 Պատվաստվելու հնարավորություն՝ նաև կիրակի օրը, հոկտեմբերի 24-ին

Պատվաստվելու հնարավորություն՝ նաև կիրակի օրը, հոկտեմբերի 24-ին

ՀՀ առողջապահության նախարարության և  Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին թագավարակի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա» ,«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը: Պատվաստումը կիրականացվի ՀՀ ում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով: