գլխավոր Սպորտ Կա մեկ դրական կետ․ Մոուրինյուն՝ Ռոմայի ջախջախիչ պարտության մասին

Կա մեկ դրական կետ․ Մոուրինյուն՝ Ռոմայի ջախջախիչ պարտության մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերանցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի արտագնա խաղում «Բոդե Գլիմտից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (1-6) կիսվել է այս հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։

Մոուրինյուի թիմն առաջին անգամ 6 գնդակ բաց թողել մեկ խաղում։

«Կա մեկ դրական կետ. ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնի, թե ինչու եմ ես ամեն անգամ խաղադաշտ բաց թողնում նույն խաղացողներին:

Եթե կարողանայի անընդհատ խաղալ նույն կազմով, կանեի դա: Մեծ տարբերություն կա նրանց միջև, ովքեր միշտ խաղում են և նրանց միջև, ովքեր չեն խաղում»,- ասել է Մոուրինյոն Sky Sport-ի եթերում: