գլխավոր Քաղաքականություն «Ժողովուրդ»․ Նախկին պաշտոնյաները հրաժարվում են կարճել քրեական գործերը. ՀՔԾ-ն՝ նոր խնդրի առջև

«Ժողովուրդ»․ Նախկին պաշտոնյաները հրաժարվում են կարճել քրեական գործերը. ՀՔԾ-ն՝ նոր խնդրի առջև

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննական մարմիններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, եւ վերջիններս կանգնել են խնդրի առջեւ:

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով Սեյրան Օհանյանին հրավիրել են ՀՔԾ եւ առաջարկ արել կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ պետք է ոչ թե կարճել, այլ արդարացնել իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը հաստատեց այս տեղեկությունը: Ի դեպ, սա միակ դեպքը չէ. մի շարք այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով քննիչները կանչում են նրանց՝ առաջարկելով կարճել, ինչին էլ դեմ են լինում մարդիկ՝ պահանջելով արադարացում: Այս ամենի արդյունքում քրեական գործերը ո՛չ կարճվում են, ո՛չ էլ մեղադրյալներն են արդարացվում, ու քրեական գործերի ճակատագրերը մնում են օդից կախված»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։