
Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր թվիթերյան էջում մի լուսանկար հրապարակեց, որով ապացուցում էր, թե հայերն իբր կրակել են Մինգեչաուրի վրա։ Լուսանկարում հրթիռը շնորհքով ներխուժել է ասֆալտի մեջ, խնամքով կտրվածքով անցք բացելով ասֆալտի վրա։ Հատուկ ինտելեկտ հարկավոր չէ հասկանալու համար, որ նման բան պարզապես հնարավոր չէ։ Նույնիսկ չպայթելու դեպքում հրթիռը գոնե ասֆալտին լուրջ վնասներ կհասցներ։ Ու Հաջիևի այս ֆեյքը չէր կարող աննկատ մնալ մեր օգտատերերի կողմից։ Գիշերվանից համացանցում մեմերի տեղատարափ է։ Դրան անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից: Այն այնքա՜ն նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիքը ծիծաղելի է»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: Նա նաեւ հավելել է, որ յուրաքանչյուրը կարող է Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրերում տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրիթռների պատճառած կորուստներն ու ավերածությունները:
Սրանք էլ համացանցի օգտատերերի մեմերի մի փոքր մասը միայն։









