գլխավոր Իրադարձային Լոս Անջելեսում հայ ցուցարարները կրկին փակել են գլխավոր մայրուղիները՝ ուշադրություն հրավիրելով Արցախում...

Լոս Անջելեսում հայ ցուցարարները կրկին փակել են գլխավոր մայրուղիները՝ ուշադրություն հրավիրելով Արցախում ընթացող պատերազմի վրա (տեսանյութ)

Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր 170, 101 և 134 մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:

Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները: Փոխանցում է www.foxla.com կայքը:
Վարորդներին խորհուրդ է տրվել խուսափել այդ հատվածներից կամ պատրաստ լինել խցանումներում սպասելուն:

Համահայկական ցույցը սկսվել է դեռևս շաբաթ երեկոյան: Կիրակի երեկոյան բողոքի ցույց է անցկացվում նաև Գլենդեյլի Արցախ փողոցում:

https://www.facebook.com/watch/?v=368478847893499