գլխավոր Շոուբիզնես Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը

Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը

Այսօր ամերիկահայ հեռուստատեսային դեմք, Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ  Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-ամյակը, գրում է Daily Mail-ը։

Քիմ (Քիմբերլի Նոել) Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային աստղ Քրիս Ջեները:

Հոբելյառը տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ և գովեստի խոսքեր է ստացել սոցկայքերում: Առաջիններից մեկը նրան շնորհավորել է մայրը:

«Ծնունդդ շնորհավո՛ր, իմ գեղեցի՛կ դուստր: Քո կյանքն այնքան լի է զարմանալի բաներով, որոնք դու սիրում ես անել, հատկապես ընտանիքիդ, երեխաներիդ և այլոց համար, որոնք նույնիսկ չգիտեն, որ դու օգնում ես նրանց: Դու միշտ առաջ ես գնում, ինչ-որ բան ես անում իմ, քույրերիդ, զարմիկներիդ և ամբողջ ընտանիքի համար: Որքան բախտավոր ենք, որ ունենք քեզ մեր կյանքում: Դու ամենազարմանալի մայրն ես, դուստրը, քույրը, մորաքույրը և վստահված անձը: Ես հպարտ եմ քեզնով, իմ գեղեցիկ աղջիկ: Ես այնքան օրհնված եմ, որ Աստված ընտրեց ինձ որպես քո մայրիկ և ես սիրում եմ քեզ ավելի, քան դուք գիտես !!! Մայրիկ»,-գրել է Ջեները: