գլխավոր Իրադարձային Լատվիայում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել

Լատվիայում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել

Լատվիայի կառավարությունը հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել երկրում խստացնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները: Հոկտեմբերի 21-ից արդեն ուժի մեջ կմտնեն խիստ սահմանափակումները, որոնք կգործեն մինչև նոյեմբերի 15-ը:

Այս ընթացքում խանութների մեծ մասը, ժամանցային միջոցառումներն ու ծառայությունները, ինչպես նաև կրթական հաստատությունները փակ կլինեն:

Լոքդաունի ընթացքում կգործի նաև պարետային ժամ, որը 20:00-ից կշարունակվի մինչև 05:00-ը։