գլխավոր Իրադարձային Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ավելի քան 1 մլրդ բնակիչ

Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ավելի քան 1 մլրդ բնակիչ

Հնդկաստանում ավելի քան 1 մլրդ բնակիչ ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ասիական երկրի առողջապահության նախարար Մանսուխ Մանդավիան:

«Շնորհավորում ենք Հնդկաստանին»,- իր թվիթերյան էջում գրել է նախարարը՝ կից տվյալներ հրապարակելով 1000 000 153 պատվաստված մարդու մասին:

Այսպիսով, Հնդկաստանը դարձել է երկրորդ երկիրը, որտեղ ավելի քան 1 մլրդ մարդ է պատվաստում ստացել: Սեպտեմբերի սկզբին այդ ցուցանիշը գրանցվել էր Չինաստանում:  

Չորեքշաբթի գրանցված տվյալների համաձայն՝ Հնդկաստանում հակակորոնավիրուսային պատվաստանյութ ստացել էր ավելի քան 991 մլն մարդ, որից 701 մլն-ը՝ մեկ չափաբաժին, ավելի քան 290 մլն-ը՝ երկու:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կորանավարակակիրների թվով ԱՄՆ-ից հետո. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 34,1 մլն-ը: Վիրուսից երկրում մահացել է ավելի քան 452 000 մարդ: