գլխավոր Իրադարձային «Հրապարակ»․ Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է

«Հրապարակ»․ Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է

«Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի հաղթանակ տանելը, ինչը նշանակում է, որ Մարությանը կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի վերջին օրը:

Ինքը` Մարությանը, իր շրջապատում հույս է հայտնել, որ Երեւանի թեման այս ընտրություններով վերջնականապես փակվեց: Նշենք, որ իշխանության ներսում այնպիսի նեգատիվ վերաբերմունք կար Մարությանի նկատմամբ, որ քննարկում էին վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ անելու եւ, ասենք, Փարաքարը Երեւանին միացնելու միջոցով նոր ընտրություններ անցկացնելու հարցը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։