գլխավոր Իրադարձային «Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա, ինչ Աբունցը` Գորիսում, և առաջարկում են...

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա, ինչ Աբունցը` Գորիսում, և առաջարկում են հրաժարվել նրա թեկնածությունից

«Հոկտեմբերի 17-ի ընտրություններում կրած պարտությունն իշխանության աչքը վախեցրել է՝ վերանայում են մարտավարությունն ու թեկնածուներին: Օրինակ, Արարատի ՔՊ կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա, ինչ Աբունցը` Գորիսում, եւ առաջարկում են հրաժարվել նրա թեկնածությունից, թեեւ այս կարճ ժամանակում նոր մարդ գտնելը բարդ է։

Փոխարենը վստահ են, որ Արտաշատի թեկնածուն լավն է՝ Ռոբերտ Մկրտչյանը՝ ՔՊ տարածքայինի ղեկավարը։ Կասկած չունեն, որ հաղթելու են Ջերմուկում, որտեղ համայնքապետի ԺՊ նշանակվեց Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը։ Իսկ դեկտեմբերին, հիշեցնենք, ընտրություններ կլինեն Աշտարակում, Արարատում, Մարտունիում, Սեւանում, Արմավիրում, Վայոց Ձորում եւ այլուր»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։