գլխավոր Միջազգային Եվս մեկ հարված Ջոնսոնին. Սի Ծինփինից հետո Գլազգոյի գագաթնաժողովին մեկնելուց է հրաժարվել...

Եվս մեկ հարված Ջոնսոնին. Սի Ծինփինից հետո Գլազգոյի գագաթնաժողովին մեկնելուց է հրաժարվել Պուտինը. Daily Mail

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մեկնել Գլազգո, որտեղ ամսվա վերջին կայանալու է համաշխարհային գագաթնաժողով՝ նվիրված կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պարբերակնն ընդգծում է, որ հրավերից հրաժարվել էր նաև Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը՝ ենթադրելով, որ գագաթնաժողովը որևէ էական ազդեցություն չի ունենա խնդրի լուծման ուղղությամբ:

Թեև ակնկալվում է, որ երկու երկրներն էլ պատվիրակություններ կուղարկեն, ազգային առաջնորդների ներկայությունը վճռորոշ է համարվում գործընթացը խթանելու համար, նկատում է բրիտանական պարբերականը:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս  Ջոնսոնը հույս է հայտնել, որ երկրների ղեկավարները  «լավ» մասնակցություն կապահովեն Գլազգոյում, սակայն չի բացառել նաև համավարակի գործոնը: