գլխավոր Հասարակություն Գորիսում անվտանգային իրավիճակն ավելի է վատացել, ճանապարհներն արդեն փակվում են ադրբեջանցիների կողմից,...

Գորիսում անվտանգային իրավիճակն ավելի է վատացել, ճանապարհներն արդեն փակվում են ադրբեջանցիների կողմից, գյուղեր են մնում բլոկադայի մեջ. Աննա Գրիգորյան

Գորիսեցիները արժանապատիվ հաղթանակ են տարել՝ ցույց տալով, որ ռեպրեսիաներով, մարկանց բանտախուց տանելով, «մուրճային քաղաքականությամբ» չեն կարող ճնշել սյունեցիները, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ Գորիսի՝ կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանի տպավորիչ հաղթանակին. Նա գրեթե կրկնակի անգամ ավելի ձայն է ստացել, քան ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցը:

«Մարդիկ տեսել են՝ պատերազմի ժամանակ՝ ով , ինչ էր անում, որքան էլ ցանկանան տարբեր հայտարարություններով հարցականի տակ դնել Առուշանյանի գործունեությունը պատերազմի ժամանակ, միևնույնն է, չի հաջողվի, մարդիկ իրենց աչքերով տեսել են իրականությունը: Շուռնուխի մի մասը, երբ պատերազմից հետո հանձնվում էր, Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը միակ մարդիկ էին, ովքեր կանգնած էին շուռնուխցիների կողքին, այդ ժամանակ այս իշխանություններից մեկը չկար՝ գնար այնտեղ, շուռնուխցները ռուսների միջոցով էին իմանում, որ իրենց տունը հանձնված է, այդ ժամանակ Առուշ Առուշանյանն իրենց կողքին է կանգնած եղել, հետևաբար, երբ գալիս է ընտրություն կատարելու ժամանակը, մարդը փորձում է հասկանալ՝ ում կարող է դիմել, Առուշանյանը»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ այդ դեպքում ինչու՞ ամիսներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, չնայած անվտանգային խնդիրներին, սյունեցիները ձայն տվեցին գործող իշխանությանը, պատգամավորը նախ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարկանիշն էականորեն անկում է ունեցել ընտրություններից հետո և հավելեց, որ «խաղաղասիրական թեզերը, որն, ըստ էության, նոր կապիտուլյացիա է պատրաստում, արդեն ընդունելի չեն մեր ժողովրդի կողմից»:

Ըստ պատգամավորի՝ Գորիսում և մյուս համայնքներում տեղի ունեցող ընտրությունները ապացույց են առ այն, որ պառլամենտական ընտրություններում մեծածավալ վարչական ռեսուրս է կիրառվել,զինվորականներն ու ոստիկանությունը էական ազդեցությունն են ունեցել ընտրության արդյունքների վրա.

«Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ Գորիսում անվտանգային իրավիճակն ավելի է վատացել, ճանապարհներն արդեն փակվում են ադրբեջանցիների կողմից, գյուղեր են մնում բլոկադայի մեջ, Սև լճում շարունակում են մնալ ադրբեջանցիները: Այս ամենի համագումարում է, որ գորիսեցիները կատարել են իրենց ընտրությունը, նույնը նաև Մեղրիում՝տեսնում են, որ Ալիևը շարունակում է իր հոխորտանքներն առ այն, որ պետք է լինի Զանգեզուրի միջանցք և մարդիկ հասկանում են, որ այս իշխանությունները որևէ գործուն քայլ չեն արել՝ հակազդելու համար»,-ասաց զրուցակիցը:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։