գլխավոր Հասարակություն Ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին. Պարզաբանում

Ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին. Պարզաբանում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է.
 

«Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։
Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»։

Ավելի վաղ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․.-4 աստիճան ցուրտ։