գլխավոր Facebook ԱԱԾ-ն ուշացմամբ պատասխանեց գրությանս, վարչապետի աշխատակազմը դեռ լռում է. Տիգրան Աբրահամյան

ԱԱԾ-ն ուշացմամբ պատասխանեց գրությանս, վարչապետի աշխատակազմը դեռ լռում է. Տիգրան Աբրահամյան

«Առավոտյան անդրադարձել էի 44-օրյա պատերազմի մասնակից, ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի ճակատագրի վերաբերյալ ԱԱԾ-ին ուղղած պաշտոնական գրությանս, տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել։
 

Ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, զորամիավորման բուժծառայության պետ Պապիկյանը, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել է։
 

Նրա ծառայակից ընկերները գրառումիցս հետո պատմեցին, որ Պապիկյանը մինչև հոկտեմբերի 6-ը, ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել և բազմաթիվ կյանքներ է փրկել։ Աշխատանքային օրվա ավարտին, ԱԱԾ-ն վերջապես պատասխանեց գրությանս, թեև ուշացումով, սակայն ըստ հարցադրումների ներկայացնելով զինծառայողի ճակատագրին վերաբերող գործընթացների ու իրականացվող աշխատանքների ընթացքը։


Հետաքրքրական է, որ ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն սահմանված ժամկետում գրությանս չեն արձագանքել, սակայն իմ հրապարակային հորդորներից հետո, կարճ ժամկետում, արձագանքել են։ Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել։ Իսկ Նիկոլ Փաշինյանին հորդորելու իմաստ չկա՝ ոչ ամոթ ունի, ոչ պարկեշտություն, իսկ օրենքների ու հանրային կարծիքի վրա լրիվ թքած ունի։ Ինքը հիմա ավելի կարևոր առաքելություն ունի՝ վայելում է իշխանությանն ընձեռած վայելքները, իսկ մարդը նրա համար արժեք չունի, հատկապես որ ընտրություններն արդեն ավարտվել են»։