գլխավոր Իրադարձային Նեպալում և Հնդկաստանում ավերիչ ջրհեղեղների և սողանքների զոհ է դարձել ավելի քան...

Նեպալում և Հնդկաստանում ավերիչ ջրհեղեղների և սողանքների զոհ է դարձել ավելի քան 150 մարդ (լուսանկարներ)

Հնդկաստանում և Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այն բանից հետո, երբ վերջին մեկ դարի ամենաուժեղ անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել, գրում է The Guardian-ը:

Հնդկաստանի հյուսիսային Ութարախանդ նահանգում առնվազն 46 մարդ զոհվել է, 11-ը՝ անհետ կորել: Մինչդեռ հարավային Կերալա նահանգում զոհերի թիվը հասել է 39-ի:

Հարևան Նեպալում նույնպես բարդ իրավիճակ է. անձրևները սողանքների պատճառ են դարձել գյուղական վայրերում և ավերել են տներ, ճանապարհներ և կամուրջներ: Մինչ այժմ 77 մարդ մահացած է հայտնաբերվել, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են համարվում, իսկ իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ տուժած շատ տարածքներ մնում են անհասանելի: