գլխավոր Սպորտ Հայ բռնցքամարտիկը ջախջախեց թուրքին. տեսանյութ

Հայ բռնցքամարտիկը ջախջախեց թուրքին. տեսանյութ

51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը Բուդվայում (Չեռնոգորիա) ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ¼ եզրափակիչում հաղթեց թուրք Չինար Մեհմեթանին։

Բոլոր մրցավարները միաձայն՝ 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին: Սահակյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Տպավորիչ հաղթանակ տարավ նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը՝ 4-1 հաշվով առավելության հասնելով իսպանացի բռնցքամարտիկի նկատմամբ:

Նշենք, որ Բուդվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մեր պատվիրակներից հաղթանակ է տոնել նաև 67 կգ քաշային Նարեկ Զաքարյանը` առավելության հասնելով ալբանացի Ջեմի Ալմուչայի նկատմամբ: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ¼ եզրափակիչում հաղթանակ է տոնել և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: