գլխավոր Միջազգային Լատվիայում լոքդաուն է մտցվել մինչեւ նոյեմբերի 15-ը

Լատվիայում լոքդաուն է մտցվել մինչեւ նոյեմբերի 15-ը

Լատվիայի կառավարությունը չորեքշաբթի օրը կայացած նիստում որոշում է ընդունել երկրում խիստ լոքդաուն սահմանել կորոնավիրուսի տարածման պատճառով:

Հաղորդագրության համաձայն, որը մեջբերում է LETA գործակալությունը, խիստ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 21-ին եւ կգործեն մինչեւ նոյեմբերի 15-ը: Խանութների մեծ մասը, ժամանցային միջոցառումները եւ այլ ծառայությունները, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունները այս պահին չեն գործի: