
Քիչ առաջ ցանցում սկսեցին լուրեր պտտվել, թե հայկական կողմը հարվածել է Մինգեչաուր քաղաքին ու ջրամբարին: Դա ադրբեջանական ապատեղեկատվություն է:
Մինգեչաուրի ուղղությամբ Արցախի ՊԲ-ն որևէ գործողություն չի իրականացրել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
Վահրամ Պողոսյանը շեշտեց, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել:
«Հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Պողոսյանը:
Քիչ անց էլ լուրը հերքեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։