գլխավոր Միջազգային Լուկաշենկոն ասել է, որ պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց պատվաստանյութը պետք...

Լուկաշենկոն ասել է, որ պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց պատվաստանյութը պետք է բելառուսական լինի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պատվաստվել COVID-19-ի դեմ, սակայն բելառուսական պատվաստանյութով, հայտնում է ԲելՏԱ-ն:

«Մենք պայմանավորվեցինք Դմիտրի Լեոնիդովիչ Պինևիչի հետ (առողջապահության նախարար): Երբ բելառուսական պատվաստանյութը սեղանին լինի, մենք կպատվաստվենք: Այնպես որ պատրաստեք պատվաստանյութը, ես պատրաստ եմ, բայց մերը` բելառուսականը: Սա անկեղծ է», – ասել է Լուկաշենկոն Մինսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց այցելության ժամանակ:

«Երկու տարուց մենք կունենաք սեփական արտադրության պատվաստանյութը», – մանրամասնել է առողջապահության նախարարը: