գլխավոր Շոուբիզնես Marvel-ի տնօրենն ասել է, որ ստուդիայի առաջիկա ֆիլմերում ավելի շատ ԼԳԲՏ հերոսներ...

Marvel-ի տնօրենն ասել է, որ ստուդիայի առաջիկա ֆիլմերում ավելի շատ ԼԳԲՏ հերոսներ կլինեն

Marvel կինոստուդիայի ղեկավար Քևին Ֆեյգը Variety-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հանրաճանաչ կոմիքսների վրա հիմնված նոր ֆիլմերում ԼԳԲՏ հերոսներն ավելի շատ կլինեն:

Այս մասին նա ասել է Քլոե Չժաոյի «Հավերժականները» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ:

«Նախկինում կոմիքսներում եղել են գեյ հերոսներ: Եվ դրանք ավելի շատ են, քան ֆիլմերում: Սա դեռ սկիզբն է », – խոստացել է նա:

«Հավերժականները» ֆիլմում Marvel-ն առաջին անգամ կներկայացնի բացահայտ գեյ տղամարդու. խոսքը Ֆաստոսի մասին է՝ Բրայան Թայրի Հենրիի կատարմամբ: