գլխավոր Միջազգային Խորհրդարանական ձևաչափի զարգացումը ՀԱՊԿ -ում Հայաստանի առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

Խորհրդարանական ձևաչափի զարգացումը ՀԱՊԿ -ում Հայաստանի առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

ՀԱՊԿ խորհրդարանական դիվանագիտության ներուժի զարգացումը՝ անվտանգության միասնական և անբաժանելի տարածք կառուցելու ուղղությամբ շարժվելու, միջազգային կազմակերպությունների և վեհաժողովների հարթակներում երկխոսություն կառուցելու համար ՀԱՊԿ-ում նախագահության օրոք Հայաստանի Հանրապետության հայտարարած առաջնահերթություններից է:

Ինչպես հայտնում է ԱԺ աշխատակազմը՝ հղում անելով ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրությանը, այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստի արդյունքները:

Ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները ներառում են նաև ՀԱՊԿ խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ազգային անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մոտարկման և ներդաշնակեցման շարունակական ջանքերը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները: