գլխավոր Իրադարձային ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեկոյան լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի խոշոր խանութներում

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեկոյան լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի խոշոր խանութներում

Կորոնավարակի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեկոյան լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի խոշոր խանութներում: ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

37 սուպերմարկետներում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով։

ՍԱՏՄ երեկոյան ստուգայցերը կշարունակվեն այսօր:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։