գլխավոր Իրադարձային Դամասկոսում ավտոբուս Է պայթել ականից. SANA

Դամասկոսում ավտոբուս Է պայթել ականից. SANA

Հոկտեմբերի 20-ին ավտոբուս Է պայթել երկու ականից, որոնք Դամասկոսում տեղադրված են եղել նախագահական կամրջի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է SANA գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների՝ պայթուցիկ սարքերը գործի են դրվել ահաբեկչի կողմից:

Զոհվել են 13 սիրիացի զինծառայողներ, հայտնել Է գործակալությունը: Եվս երեք մարդ տուժել Է: Պատահարի վայր ժամանած սակրավորները վնասազերել են մերձակայքում տեղադրված եւս մեկ ական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: