գլխավոր Իրադարձային «Հրապարակ»․ Արմեն Խաչատրյանի ֆիասկոն

«Հրապարակ»․ Արմեն Խաչատրյանի ֆիասկոն

«Գորիսում, Մեղրիում կրած ծանր պարտությունից հետո այդ ընտրությունների թիվ մեկ պատասխանատու եւ պարտության թիվ մեկ «մեղավոր» պատգամավոր Արմեն Խաչատրյանը խոր ընկճախտի մեջ է։ Երեկ նա հրաժարվեց մեզ հարցազրույց տալ, խոսել պարտության պատճառների, ապագա անելիքների մասին: Մի քանի ագրեսիվ հայտարարություններից հետո, թե լավ էին արել, որ Գորիսը ոստիկանապատել էին, նա մտավ իր աշխատասենյակ եւ այլեւս դուրս չեկավ։

Մեր տեղեկություններով, Խաչատրյանը կուսակցությունում արդարացել է, թե ինքն ու մարզային թիմն արել են անհնարինը, պարզապես գորիսեցիներն առաջնորդվում են «գողական» բարքերով, բանտը քաղաքի մեջ է, մեկը մյուսի հետ կապի մեջ են, եւ դրա համար էլ Առուշ Առուշանյանը հաղթեց։ Նա ասել է, որ Առուշանյանի կողմնակիցներն ու հարազատները հերթով մտել են բոլորի տները եւ ասել՝ որպեսզի երիտասարդ տղան բերդում չփտի, ձայն տվեք նրան։

Իհարկե, սրանք ընդամենը արդարացումներ են, քանի որ Գյումրիում ու Մեղրիում էլ կալանավորված թեկնածու չկար, բայց Մեղրիում հաղթեց Բագրատ Զաքարյանը` «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Նա, ի դեպ, քաղաքում բավականին հարգված, բայցեւ անչափ իշխանասեր անձ է` արտահերթ ընտրությունների ժամանակ աշխատել է «Քաղպայմանագրի» օգտին, ապա խնդրել-համոզել է, որ Մխիթար Զաքարյանի փոխարեն իրեն առաջադրեն քաղաքապետի ԺՊ, սակայն արմենխաչատրյանական թեւը համոզել է Փաշինյանին, թե նա անցողիկ թեկնածու չէ, ուստի ԺՊ է նշանակվել կարատեիստ Արարատ Թումանյանը, որին էլ գրել էին ցուցակի առաջին տեղում եւ պարտվեցին։ Իսկ Բ. Զաքարյանն անշառ ցուցակ է փնտրել, որն ընդդիմադիր չի լինի, եւ ամենահարմարը եղել է Արամ Սարգսյանի կուսակցությունը, որի հետ ոչ մի առնչություն անցյալում չի ունեցել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։