գլխավոր Շոուբիզնես Սոբչակի և Նաստյայի համբույրը թեժ քննարման առիթ է դարձել․ տեսանյութ

Սոբչակի և Նաստյայի համբույրը թեժ քննարման առիթ է դարձել․ տեսանյութ

39 -ամյա Քսենիա Սոբչակը կրկին ուշադրության կետրոնում է հայտնվել ավտովթարի սկանդալից հետո:

Այսօր բլոգեր Նաստյա Իվլեևայի YouTube- ի ալիքում թողարկվել է նոր «Royal Cobras» առաջին էպիզոդը, որտեղ Քսենիան հատուկ հյուր էր: Հենց ծրագրի նկարահանման հրապարակում Իվլևան և Սոբչակը թեժ համբուրվեցին, որն այժմ ակտիվորեն քննարկվում է համացանցում:

Քսենիան շոուին մասնակցում էր որպես ժյուրիի անդամ: Նրա խնդիրն էր գնահատել շոուին մասնակցողների կատարումները, ընտրել իր ֆավորիտին և պարգևատրել: Երբ բոլոր մասնակիցների համարներն ավարտվեցին, Նաստյան և Քսենիան որոշեցին ևս շողալ բեմում: Նրանք երկուսով որոշեցին տեղում պարային մրցույթ կազմակերպել։

«Տարիքով կանայք այսպես պարում են հուսահատությունից դրդված։ Դու սա կհասկանաս, երբ մոտենաս 40 տարեկանին, Նաստյա»,- իր պարը հումորով մեկնաբանել է Սոբչակը։

Պարային համարից հետո աստղերը սկսեցին համբուրվել, ինչը զարմացրել է բոլորին։ Համացանցում համբույրը թեժ քննարկման առիթ է դարձել։ Շատերը գնահատում են նրանց համարձակությունը, ոմանք էլ մեղադրում են ԼԳԲՏ քարոզ իրականացնելու մեջ։

Իհարկե շշատերը նաև հիշում են Բրիթնի Սփիրրսի և Մադոննայի համբույրը՝ համեմատական տանելով Քսենիայի և Նաստյայի համբույրի հետ։ Այս համեմատությունն այնքան էլ զարմանալի չէ, եթե նկատենք, որ վերջիններիս հագուստի գույները համապատասխանում էին Մադոննայի և ԲրիթնիՍփիրսի հագփուստի գույներին։