գլխավոր Շոուբիզնես Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է անունը

Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է անունը

Աշխարհահռչակ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է անունը և այսուհետ ունի կարճ Յե անունը, գրում է The Guardian-ը:

Երկուշաբթի ուշ երեկոյան Լոս Անջելեսի դատավորը հավանություն է տվել ռեփերի խնդրանքին՝  իր անունը Քանյե Օմարի Ուեսթից օրինականորեն փոխել՝ դառնալով ուղղակի Յե՝ առանց ազգանունի:

Միջնորդությունում, որը ներկայացվել է օգոստոսի 24-ին, Ուեսթը նշել է, որ անունը փոխում է  «անձնական պատճառներով»:

«Ես հավատում եմ, որ «Յե»-ն ամենաշատ օգտագործվող բառն է Աստվածաշնչում, և Աստվածաշնչում դա նշանակում է «դու»»,-ասել է ռեփերը:

Աստղը տարիներ շարունակ սոցիալական ցանցերի իր էջերում իրեն անվանել է Յե:

44-ամյա Քանյեն ամուսնալուծության գործընթացի մեջ է գտնվում Քիմ Քարդաշյան Ուեսթի հետ, որի հետ ունի չորս երեխա: