գլխավոր Գլխավոր Հայ ռազմագերիների հինգ հոգանոց նոր խումբ է վերադառնում Հայաստան

Հայ ռազմագերիների հինգ հոգանոց նոր խումբ է վերադառնում Հայաստան

Հայ ռազմագերիների նոր՝ հինգ հոգանոց խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց գնդապետ Բորիս Ավագյանը։

Գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, մոտ մեկ ժամից վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Հիշեցնենք, որ երեկ Երևան էր ժամանել Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատանար Ռուստամ Մուրադովը։