գլխավոր Գլխավոր Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգի կարևոր կետերը

Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգի կարևոր կետերը

Արծրուն Հովհաննիսյանն իր բրիֆինգի ժամանակ ասաց, որ եղել ա ռազմաճակատում: Զինվորների, ժամկետայինների ու երիտասարդ սպաների մարտական ոգին բարձր է, աչքերը փայլում են: Հիանալիորեն կատարծում են իրենց առջև դրված խնդիրը: Razm.info-ն առանձնացրել է մի քանի կարևոր կետ նրա բրիֆինգից.

• Մարտերը շարունակվում են նույն ուղղություններով, բայց նույն ծանրությանը չեն եղել ինչ երեկ։

• Այսօր Ադրբեջանի ԶՈւ֊ն որևէ նշանակալի մարտական գործողություն չի իրականացրել ու հետ է շպրտվել, նաև այն պատճառով, որ թուրքական ուժերի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր՝ շնորհիվ մեր ՀՕՊ ուժերի։ Կորուստներն այնպիսին են, որ թուրքական օդուժը, մասնավորապես՝ թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, դրա համար կորուստներն այսօր շատ են եղել – առաջընթացն ավելի չնչին, փախուստը ավելի շատ։

• Երեկ և այսօր մարտական գործողություններն աչքի ընկան ակտիվ ապատեղեկատվությունների տարածմամբ։ Հրապաակեցինք տեսանյութ, որը հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցիները փախչում։ Այսօր էլ շարունակվեց նույն ապատեղեկատվությունը՝ կապված Ջաբրայիլի գրավման հետ, ինչը ևս ապատեղեկատվություն է։

• Մենք հիմնավոր կասկած ունենք, որ Ալիևը ինֆորմացիոն բլոկադայի տիրույթում է, իրեն սխալ են զեկուցում։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր բնակչությանը պաշտպանելու համար: Անգամ Արայիկ Հարությունյանի նախազգուշացումից հետո որևէ քայլ չարվեց: