գլխավոր Շոուբիզնես Անջելինա Ջոլիի դուստրը կարմիր գորգին հայտնվել է մոր հին զգեստով (լուսանկարներ)

Անջելինա Ջոլիի դուստրը կարմիր գորգին հայտնվել է մոր հին զգեստով (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի որդեգիր դուստրը՝ Զահարան, Լոս Անջելեսում Eternals ֆիլմի պրեմիերային ներկայացել է մոր հին զգեստով, գրում է Daily Mail-ը:

46-ամյա աստղը միջոցառմանը ներկա է եղել հինգ երեխաների հետ  20-ամյա Մեդոքսի, 13-ամյա Վիվիենի և Նոքսի, 16-ամյա Զախարայի և 15-ամյա Շայլոյի հետ (17-ամյա որդին՝ Պաքսը, չի մասնակցել միջոցառմանը):Ջոլին կրել է Balmain բրենդի զգեստ:

Հրատարակության լրագրողները նկատել են, որ Զախարան կարմիր գորգ է դուրս եկել փայլուն արծաթագույն Elie Saab երկար զգեստով, որը Ջոլին կրել է «Օսկար» մրցանակաբաշխությանը 2014 թ.: