
BBC News-ը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից՝ ներկայացնելով, թե ինչ վիճակում են գտնվում Արցախի մայրաքաղաքի բնակիչները հրետակոծության ժամանակ:
Հեռուստաալիքի թղթակից Ջոնահ Ֆիշերը մի քանի օր շարունակ դեպքի վայրից ներկայացնում է տիրող իրավիճակը. թղթակիցն ու նկարահանող խումբը ևս ստիպված են պաստպարվել հրետակոծությունից:
«Խոշոր պայթյուն տեղի ունեցավ քիչ առաջ: Ահա թե ինչ է այստեղ տեղի ունենում, մենք նկուղում ենք գտնվում: Սա իրականությունն է, այսպիսին է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող իրավիճակը: Մարդիկ գտնվում են օդային և հրետանային հարձակման վտանգի տակ»,- ներկայացնում է Ֆիշերը:
Ռեպորտաժում այնուհետև կադրեր են ներկայացվում Ստեփանակերտից, որոնցում պատկերված են հրետակոծության հետևանքով ավերված տները: