գլխավոր Սպորտ Ռեալի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել պորտուգալական ակումբ

Ռեալի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել պորտուգալական ակումբ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ռեինյերը կարող է հեռանալ գերմանական ակումբից։ Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։

Ինչպես տեղեկացնում է Torcedores-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկան»։

Ըստ աղբյուրի՝ պորտուգալական ակումբը պատրաստ է առաջիկա ձմռանը վարձակալել կիսապաշտպաններին, եթե վերջինիս աշխատավարձի կեսը վճարեն «մեղուները»։

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։