գլխավոր Իրադարձային ՍԱՏՄ–ն հակահամաճարակային վիճակի ստուգումներ է կատարել Ավանում և Նոր Նորքում, հայտնաբերվել է...

ՍԱՏՄ–ն հակահամաճարակային վիճակի ստուգումներ է կատարել Ավանում և Նոր Նորքում, հայտնաբերվել է 47 խախտում, նշանակվել է 2 տուգանք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն այսօր ոստիկանության հետ համատեղ, բազմապատկված ուժերով, խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։

Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերվել՝ 47 խախտում, նշանակվել՝ 2 տուգանք,

այդ թվում՝

  • հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 խախտում,
  • դեղատներ՝ 50 ստուգայց, 11 խախտում,
  • հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ 5 ստուգայց, 1 խախտում,
  • նախադպրոցական կրթության հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
  • գեղեցկության սրահներ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
  • բուժ․հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
  • մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 132 ստուգայց, 18 խախտում,
  • գրասենյակային տարածքներ՝ 25 ստուգայց, 7 խախտում,
  • արտադրական տարածք՝ 3 ստուգայց, 1 խախտում: