գլխավոր Իրադարձային Հնդկաստանում մոլեգնում են ջրհեղեղները. ականատեսները ֆիքսել են՝ ինչպես է տունն ընկնում վարարած...

Հնդկաստանում մոլեգնում են ջրհեղեղները. ականատեսները ֆիքսել են՝ ինչպես է տունն ընկնում վարարած գետը

Փարիզն անհիմն է որակել Մինսկի՝ Ֆրանսիայի դեսպանի նշանակման համաձայնությունը հետ կանչելու որոշումը և հայտարարել «Ֆրանսիայում բելառուսական դիվանագիտական ներկայացուցչության դեմ համաչափ միջոցառումների» մասին: Այս մասին հոկտեմբերի 18-ին հաղորդվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Ինչպես ընդգծում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, դեսպան Նիկոլա դե Բուլյան դե Լակոստի հեռանալը պայմանավորված էր «բելառուսական իշխանությունների միակողմանի որոշմամբ». իշխանությունները հետ են կանչել 2020 թվականի օգոստոսի 3-ին դեսպանին տրված նշանակման համաձայնությունը: Դա պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայի դեսպանն իր հավատարմագրերը չի հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին, ասել է Փարիզը:

«2020 թվականի օգոստոսին կայացած նախագահական ընտրությունների (պաշտոնապես հայտարարված) արդյունքների օրինականությունը չճանաչելու վերաբերյալ ընդհանուր եվրոպական դիրքորոշման համաձայն՝ Ֆրանսիայի դեսպանն իր հավատարմագրերն իրականում չի ներկայացրել պարոն Լուկաշենկոյին: Նամակների պատճենը ներկայացվել է Բելառուսի արտգործնախարարին ՝ դիվանագիտական կանոններին համապատասխան», – պարզաբանում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Ֆրանսիան, ինչպես ամբողջ Եվրամիությունը, չի ճանաչում 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսի ընտրությունների արդյունքները և Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրության օրինականությունը Բելառուսի նախագահի պաշտոնում: Խաղաղ ժողովրդավարական ցույցերի ճնշման և ընդդիմության դեմ բռնաճնշումների հետ կապված՝ ԵՄ-ն պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանել Բելառուսի դեմ:

Հիշեցնենք, որ Մինսկում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Լակոստը չի ավարտել պաշտոնը ստանձնելու ընթացակարգը և լքել է Բելառուսը, խորհրդակցության է կանչվել նաև Փարիզում դիվանագիտական առաքելության ղեկավար Իգոր Ֆիսենկոն: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը պատրաստակամություն չի հայտնել ավարտել Բելառուսի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու գործընթացը, որը նախատեսված է միջազգային իրավունքով և ընդհանուր առմամբ ընդունված պրակտիկայով: Այս կապակցությամբ մենք ստիպված էինք ֆրանսիացի գործընկերներին տեղեկացնել Բելառուսի իշխանությունների կողմից ավելի վաղ տրված նրա նշանակման պայմանագրի ժամկետի ավարտի մասին», – ասել են նախարարությունից:

Ըստ ԱԳՆ-ի ՝ դե Լակոստն արդեն «լքել է երկիրը»: Իր հերթին Ֆրանսիայում Բելառուսի դեսպան Իգոր Ֆիսենկոն «հետ է կանչվել Մինսկ` խորհրդակցությունների համար»: