գլխավոր Աշխարհ Հնդկաստանում մոլեգնում են ջրհեղեղները. ականատեսները ֆիքսել են՝ ինչպես է տունն ընկնում վարարած...

Հնդկաստանում մոլեգնում են ջրհեղեղները. ականատեսները ֆիքսել են՝ ինչպես է տունն ընկնում վարարած գետը

Հնդկաստանում տեղատարափ անձրևներն առաջացրել են սողանքներ ու ջրհեղեղներ, ինչի հետևանքով զոհվել է 25 մարդ, գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով տեսանյութ այն մասին, թե ինչպես է բնակելի տունը փլվում, ընկնում վարարած գետը:

Երկրի հարավ-արևմուտքում՝ Կերալա նահանգում, հազարավոր մարդիկ են ստիպված եղել լքել իրենց տները, իրականացվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներ:

Ջրհեղեղների պատճառով նահանգի որոշ հատվածներ կղզիացել են: