գլխավոր Իրադարձային 1 մլն դոլար արժողությամբ մատանի. Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է

1 մլն դոլար արժողությամբ մատանի. Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է

Ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը Instagram-ում հայտարարել է երաժիշտ Թրևիս Բարքերի հետ նշանադրության մասին: Blink-182 պանք խմբի անդամը սիրելիին ամուսնության առաջարկություն է արել Մոնտեսիտոյում՝ ծովափին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Քորթնին այս կապակցությամբ լուսանկար է հրապարակել ու հակիրճ մակագրել.«Հավերժ»: Ռոմանտիկ առաջարկի համար լողափին դրվել է մոմերով և վարդերով զարդարված մեծ սիրտ: Մեկնաբանություններում զույգին շնորհավորել են քույրերը՝ Քիմը և Քլոեն, ինչպես նաև այլ հայտնիներ:

Թրևիսի համար սա երկրորդ ամուսնությունն է, իսկ 42-ամյա Քորթնիի համար՝ առաջինը՝ չնայած, որ հայուհին երեք երեխա ունի:

Հայտնի է, որ երաժիշտը սիրելիին նվիրել է 1 մլն դոլար արժողությամբ ադամանդյա մատանի: